Քննիչը վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն է կազմել

Լոռու մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Ըստ դատախազի զեկուցագրի նյութերի՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի նախկին քննիչը 2014 թվականի ապրիլին իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կազմել է վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն, որում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է մտցրել հարցաքննության տեղի, անցկացման կարգի, ինչպես նաև հարցաքննվողի ցուցմունքի բովանդակության վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել