«Տոյոտա Լանդ Կրաուզեր Պրադո»-ի վարորդը վթարի է ենթարկել 19-ամյա երիտասարդին

2014 թ. դեկտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1996 թ. ծնված Սեյրան Հ.-ին Մ. Հերացու փողոցում վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1979 թ. ծնված Դրաստամատ Վ.-ն` «Տոյոտա Լանդ Կրաուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենայով:

Վարորդը հունվարի 23-ին, ժամը 17.15-ին, ներկայացել է բաժին:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել