Հակառակորդի կողմից հայ զինծառայողաների սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

23.01.2015 թվականին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

Մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը, ժամկետային զինծառայող, շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Հովհաննես Վարուժանի Ավանեսյանը: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլախավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ, 13-րդ և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել