Զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել

Հունվարի 23-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել: Այս մասին Իրավաբան.net –ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից:

Նույն օրը, ժամը 03.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխել մոտ 60 տարեկան տղամարդու՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, վիճաբանության ժամանակ Վահե Մ.-ն կացնով (բութ մասով) հարվածել է 1959 թ. ծնված Հրայր Հ.-ին:

Ըստ բժշկի տեղեկանքի Հրայր Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ժամը 04.10-ին Վահե Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:

Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել