Համոզված եմ, որ Փաստաբանների պալատը անաչառ քննություն կկատարի. Թամարա Յայլոյան

Երեկ Փաստաբանների պալատից տեղեկացել էինք, որ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի 19.01.2015թ. թիվ 12-Աորոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել փաստաբան Թամարա Յայլոյանի նկատմամբ։ Հիշեցնենք` վերջինս Գյումրիում տեղի ունեցած սպանդի մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի իրավունքների պաշտպանությունն է ստանձնել նրա ցուցմունքի օրը: Այնուհետև փաստաբանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է ցուցմունքի էությունը: Թամարա Յայլոյանն իր իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.

«Իմ շատ սիրելի ընկերներ հուզվեցի, երբ կարդացի այն, ինչ գրել եք: Ես ձեզ շատ եմ սիրում: Ուզում եմ բոլորիդ ասել, որ ես ինքս եմ հայտնել, որ իմ գործողություններում հնարավոր է լինի կարգապահական խախտման հատկանիշներ և վստահում եմ իմ պալատին, համոզված եմ, որ վերջինս անաչառ քննություն կկատարի և համապատասխան որոշում կկայացնի, կոչ եմ անում բոլորին հանդուրժողականություն դրսևորել, մեր ուժը մեր միասնության մեժ է և պետք չէ մոռանալ, որ ամենադժվար պահերին Փաստաբանների պալատը միշտ մեր և մասնավորապես իմ կողքին է եղել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել