Փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ իրենց ցավակցությունն են հայտնել ռուս և այլազգի բժիշկները

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է ցավակցություներ ստանալ Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ազգային բժշկական պալատի նախագահ, անվանի մանկաբույժ, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հեռախոսազրույցում խորը ցավակցությունն են հայտնել անձամբ իրենց և աշխատակազմերի անունից: Նրանք նշել են, որ երեխայի մահվան լուրը խորը վիշտ է պատճառել: Իրենց ցավակցությունն են հայտնել յոթ օր շարունակ փոքրիկի կյանքի համար պայքարող ռուս և այլազգի բժիշկները: Նրանք նշել են, որ յուրաքանչյուրի համար ցավն անձնական է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել