Աստված իմ, դեռ ինչքան ցավ պիտի բերի այդ մարդակերպ ոչնչության ոճրագործությունը բոլորիս. Թևան Պողոսյան

ՀՀ Ազգային ժողովի պատգմավոր Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Աստված իմ, դեռ ինչքան ցավ պիտի բերի այդ մարդակերպ ոչնչության ոճրագործությունը բոլորիս: Այդքան սիրեցինք փոքրիկին, այդքան աղոթեցինք նրա համար ու հիմա ջարդվել ենք ու հիմա սգում ենք: Բոլորս: Աստված հոգին լուսավորի լույս փոքրիկի: Ցավակցում եմ: Ցավակցում եմ բոլորիս, բոլոր հարազատներին, բոլոր գյումրեցիներին:

Հպարտ եմ գյումրեցիներով, հիանում եմ այդ վիրավոր, բայց ամուր մարդկանցով:

Համբերություն բոլորիս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել