Նորություններ

Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ վաղը Աժ-ում նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա

Հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները չեն կայանա: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանից:

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները:

Այսպիսով, հունվարի 20-ին նախատեսված «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումները չեն կայանա:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել