Ի՞նչ վիճակ է այս պահին Գյումրիում

Քիչ առաջ Իրավաբան.net կայքի հանրային թղթակիցը եղել է Գյումրի քաղաքում գտվող ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության շենքի մոտ, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց: Նրա փոխանցմամբ` այս պահին քաղաքի նշյալ հատվածում հանդարտ է, լարում չկա: Մեր հանրային թղթակիցը վարչության շենքի դիմաց նկատել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին: Նրա փոխանցմամբ` այդ ոստիկանները Երևանից են տեղափոխվել Գյումրի:

Նա նաև տեղեկացնում է, որ քաղաքի խաչմերուկներում ոստիկանական մեքենաներ են կանգնած: Ամեն դեպքում` մեր թղթակիցը փոխանցեց, որ այս պահին Գյումրիում մթնոլորտը լարված չէ:

DSC07345 copy

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել