Ինչպե՞ս պետք է իրականացվի ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հետագա գործընթացը

Հունվարի 12-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել` ուժը կորցրած ճանաչելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի հոկտեմբերի 13-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-543-Ա հրամանագիրը»:

Իրավաբան.net-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի հետ, ով ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթային հանձնաժողովի անդամ է եղել: Նա հիմք ընդունելով մինչ այս եղած հրապարակումներն ու ԱԳՆ-ի պարզաբանումները` փոխանցեց. «Ամենակարևորն այն է, որ միանշանակորեն պարզ դարձավ` խնդիրը չի վերաբերում ՀՀ կողմից իրականացված մրցույթի ընթացակարգին, այլ խնդիրը վերաբերում է թեկնածուներին, իսկ ավելի ճիշտ թեկնածուներից միայն մեկին»:

Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեցին, այդ պարագայում ինչո՞ւ նշանակվեց թեկնածուների հետ հարցազրույցի օրն, անգամ նրանցից ոմանք մի շարք գործողություններ իրականացրեցին դրան պատրաստվելու համար, նա պատասխանեց. «Մենք Ֆրանսիայի հետ ունենք վիզային ռեժիմ, մենք մեր մասնակիցներին նախապես տեղեկացրել ենք, որովհետև, եթե գործընթացը շարունակվեր, ապա մի քանի օրում հնարավոր չէր լինի` ստանալ համապատասխան թույլտվությունը` վիզան, բնականաբար գործընթացն ավելի շուտ պետք է սկսեր, սա է ընդամենը: Մասնակիցները նախապես տեղեկացված եղել են, որ հետագայում փաստի առաջ չկանգնեին: Հայաստանի Հանրապետությունն իսկապես պետք է մարդկանց տեղեկացներ, դա որևէ կերպ չի պարտավորեցնել Հայաստանին գործընթացը շարունակել»:

Ռուբեն Մելիքյանը նաև ասաց, որ փաստն ի հայտ գալուց հետո, այսինքն` հունվարի 12-ից հետո, 20-օրյա ժամկետում պետք է նոր մրցույթի մասին հայտարարությունն տրվի և սահմանված կարգով այն իրականացվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել