Նորություններ

Գյումրիում կատարված դեպքերի վերաբերյալ Թևան Պողոսյանը իր շնորհակալությունն է հայտնում

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը Գյումրիում կատարված իրադարձությունների վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Գյումրիի դեպքերից մեկ օր անց.

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝
– Ես շնորհակալություն եմ հայտնում Գյումրիի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, ով ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է նշանակում Հայաստանում ընտրված պատգամավոր, ժողովրդի ու պետության կողքին կանգնած գործիչ:

– Ես շնորհակալություն եմ հայտնում Զարուհի Փոստանջյանին, ով հարյուրերորդ անգամ ցույց տվեց, թե ինչ է նշանակում ընդդիմադիր գործիչ, ով խփելուց խփում է մինչև վերջ, բայց վտանգի պահին կանգնում բևեռների արանքում:

– Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով իմ ճանաչած այն հազվագյուտ պաշտոնյաներից է, որ անկախ իր համոզիչ կամ անհամոզիչ լինելուց, առավոտից մինչև գիշեր կանգնեց գյումերիցների մեջ ու անընդհատ խոսեց:

– Ես խորապես շնորհակալ եմ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին: Ուղղակի շնորհակալ եմ, շնորհակալ որպես հավատացյալ հայ, շնորհակալ եմ նրա դերակատարության ու մեր բոլորի ավելացած հավատի համար:

Շնորհակալ եմ»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել