Ներկայումս մեր քննիչները գտնվում եմ ռուսական զորմասում. Գևորգ Կոստանյան

Ինչպես Գյումրիից հաղորդում է Իրավաբան.net-ի  թղթակիցը, երկար սպասումներից հետո, ՀՀ գլխավոր դատախազը դուրս եկավ հանդիպման Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց հավաքված հարյուրավոր ցուցարարների հետ: Ինչպես նշում է Գևորգ Կոստանյանը՝ ներկայումս մեր քննիչները գտնվում եմ ռուսական զորմասում, քննում են, կատարում են անհրաժեշտ գործողություններ: «Համբերեք, տեսեք, քննիչները այնտեղ են, աշխատում են բոլորը: Հանգիստ եղե՛ք ժողովուրդ, մենք ունենք նույն նպատակը: Սա մեր երկիրն է, սա մեր պետությունն է, հանցագործը դուրս է եկել մեր երկրի դեմ, դա նշանակում է, որ հանցագործը դուրս է եկել մեր դեմ, իմ դեմ, մեր բոլորի դեմ: Մենք անում ենք ամեն ինչ, որ այդ սրիկան անպայման ենթարկվի պատասխանտվության».-նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել