Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը մտադիր է խստորեն պատժել բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են միջադեպի հետ

Ռուսական «Kommersant.ru»-ն տեղեկացնում է, որ Ռուսատանի դաշնության պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը, որը Հայաստան է եկել արտակարգ պատահարի հանգամանքները հետաքննելու նպատակով, տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին 102-րդ ռազմական բազայում սկսված պաշտոնական հետաքննության մասին։Ըստ ռուսաստանյան ռազմական գործակալության «Ъ»-ի աղբյուրի, Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը մտադիր է խստորեն պատժել բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ կապված են միջադեպի հետ։Այսպես, ըստ աղբյուրի, դեպքի հանգամանքները պարզելու նպատակով «քննարկման» ժամանակ նախատեսվում է ծառայողական պարտականությունների կատարմանը ոչ լրիվ համապատասխանության վերաբերյալ նկատողություններ և զգուշացումներ հայտարարել ռազմական բազայի ղեկավարությանը։

Պաշտպանության նախարարությունում նաև ընդգծում են, որ ստուգման նյութերը ուղարկվելու են,հետաքննության մարմիններին անփութության մեղադրանքով քրեկան գործ հարուցելու համար (ՌԴ ՔՕ հոդված 293)․

Ամբողջական հոդվածը հասանելի է «Kommersant.ru»-ի կայքում։

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել