«Կանգնի՛ր, կկրակեմ». մանրամասներ Գյումրիի սպանդի մեջ կասկածվողի ձերբակալությունից

Հայաստանում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության մամուլի ծառայությունը Իրավաբան.net-ին տրամադրել է Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանած ռուս զինվոր Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները։ Հաղորդագրության մեջ ասվում է.

«Գյումրիում կատարված իրադարձությունների կապակցությամբ Հայաստանում Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները իրականացնում էին ուժեղացված ռեժիմի սահմանապահ ծառայություն։ Սահմանախախտի Հայաստանի Հանրապետության տարածքից Թուրքիայի տարածք անցնելու հնարավորությունը բացառելու նպատակով հայ-թուրքական սահմանը ամբողջ երկարությամբ փակվել էր սահմանապահ սպաների կողմից առաջնորդվող ջոկատների կողմից։

Հունվարի 13-ին ժամը 00։15-ն Լենինականի սահմանապահ ջոկատի սահմանապահները 2000 մետր հեռավորության վրա հայտնաբերեցին դեպի պեատական սահմանը շարժվող անհայտ անձի

Թողնելով, որ անհայտ անձ մոտենա սահմանապահներին, ջոկատի ավագը հրահանգել է. «Կանգնի՛ր», սակայն իրավախախտը շարունակել է շարժումը: Այնուհետև սահմանապահը հրահանգել է. «Կանգնի՛ր, կկրակեմ», սակայն դա նույնպես չի կանգնեցրել անձին: Այնուհետև ջոկատի հրամանատարը ԱԿ -74 ինքնաձիգից նախազգուշական կրակոց է արձակել օդ` ստիպելով իրավախախտին պառկել գետնին` դեմքով դեպի ներքև: Նախազգուշական միջոցների կիրառմամբ սահմանապահները Բայանդուր բնակավայրից մոտ 700 մ դեպի հյուսիս հեռավորության վրա ձերբակալեցին անհայտ անձին։

Իրավախախտը քաղաքացիական հագուստով էր: Անձնական ստուգման արդյունքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, նրա մոտ գտնվել է 3 բջջային հեռախոս, էլեկտրական լուսարձակ, 6000 դրամ:

Իրականացված ֆիլտրացիոն գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը ռուսական 102-րդ բազայի զինծառայող Պերմյակով Վ.Պ.-ն է». ասված է մամուլի ծառայության հաղորդագրությամ մեջ։

Հաղորդվում է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսատանի դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչության հրամանատար գեներալ մայոր Վ․Վ․ Բիրյուկովի որոշմամբ` ձերբակալվածը ռազմական դատախազության և կայազորի զինվորական քննչական վարչության ներկայացուցիչների ներկայությամբ հանձնվել է 102-րդ ռազմական բազայի հրամանատարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել