Նորություններ

ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրել է.

«Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի /կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը:

Դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ: Հսկողության տակ վերցվեց Գյումրին, քաղաքի ելումուտը, միջքաղաքային ճանապարհները, ուժեղացված ծառայություն էր կատարվում մայրաքաղաքում, «Զվարթնոց» օդանավակայանում, սահմանային անցակետում:

Օղակն աստիճանաբար սեղմվում էր: Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. անելանելի վիճակում հայտնված կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման, որտեղ էլ ձերբակալվեց:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համակարգված փոխգործակցության համար շնորհակալություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ռուս սահմանապահներին, ինչպես և այն սրտացավ քաղաքացիներին, որոնք, ոչ միայն Գյումրիից, հարյուրից ավելի ահազանգերով օժանդակել են իրավապահներին իրենց գործողություններում:

Ոստիկանությունը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, մերձավորներին, համաքաղաքացիներին և շուտափույթ ապաքինում մաղթում փոքրիկ Սերյոժային»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել