Նորություններ

Վալերի Պերմյակովը ցուցմունք է տվել

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաղորդեց, որ Վալերի Պերմյակովը ցուցմունքներ է տվել` պատմելով դեպքերի զարգացումը: Հավելյալ տեղեկատվություն տիկին Տռուզյանը չտրամադրեց:

ՀՀ ոստիկանությունից նույնպես հաստատեցին, որ Գյումրիի դաժան սպանության մեջ կասկածվողը ցուցմունքներ է տվել:

News.am կայքը, հղում անելով, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանին, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը, գրել է. «Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել