Նորություններ

«Մեզ դաժանաբար սպանել են». գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Եվս մեկ վիշտ և սարսափ. ողջ հայ ժողովուրդը ողբում է, սգում, փորձում հասկանալ՝ ինպես կարելի է գնդակահարել մի ամբողջ ընտանիքի՝ մեծից փոքր: Մտածում եմ, որ կան մարդիկ, որոնք Աստված, խիղճ, հոգի չունեն և ընդհանրապե մարդկային ոչ մի հատկություն չունեն, պարզապես անասուն են և վերջ: Դաժանաբար ոչնչացվել է հայկական մի գեղեցիկ ընտանիք, որտեղ ապրում էինք մենք, մեր ծնողները, եղբայրները, քույրերն ու երեխաները: Որևէ ճղճիմ պարզաբանում պետք չէ լսել մի սրիկայից, ով գարշելի մարդասպան է, ով օրօրոցում խոցում է մանկիկին: Մեզ դաժանաբար սպանել են, և մենք ոչինչ չենք կարող լսել, քանզի մեզ սպանել են»:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել