Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվեց

Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը հայտնաբերվել է: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

«Մեր ունեցած տեղեկություններով` նրան հայտնաբերել են, բայց այս պահի դրությամբ նա դեռևս գտնվում է ռուսական կողմի մոտ»,- նշեց տիկին Տռուզյանը` հավելելով, որ կասկածյալը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելիս` ռուս զինծառայողների կողմից. «Այդ իսկ պատճառով, առավել մանրամասն տեղեկատվություն պետք է հայտնի ռուսական կողմը, որովհետև նրանք են ձերբակալել: Մեզ մոտ էլ կա հարուցված քրեական գործ, ռուսական կողմը նույնպես իր հերթին առանձին հարուցել էր, որովհետև նրանց ծառայողի կողմից է կատարվել գործողություն, դասալքության մասին է խոսքը: Այս պահի դրությամբ կասկածյալը գտնվում է նրանց մոտ»:

Սոնա Տռուզյանը նաև փոխանցեց, որ այս պահին հայտնաբերման վայրում է գտնվում նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել