Նորություններ

ՀՀ-ում ՌԴ դեսպանության կցորդը մտահոգված է Գյումրիում տեղի ունեցած սպանությամբ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ կողմերը մտահոգություն հայտնեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի` մասնավորապես ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախումների հաճախակիության և ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների շուրջ, ինչի հետևանքով կան զոհեր նաև քաղաքացիական բնակչության շրջանում:

ՀՀ և ՌԴ միջև գործում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագիրը:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել