ԱԱԾ-ն բերման է ենթարկել դատավորի. «ՀԺ»

Այսօր «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ երեկ ուշ երեկոյան Ազգային անվտանգության ծառայության մի խումբ աշխատակիցներ մուտք են գործել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և բերման ենթարկել դատավոր Խաչատուր Խաչատրյանին: Մինչ այդ, սակայն, նրանք խուզարկություն են իրականացրել դատավորի աշխատասենյակում: Այս տեղեկությունները խիստ նախնական են: Մեզ հաջողվեց, սակայն, ճշտել, որ ուղիղ կեսգիշերի դրությամբ դատավոր Խաչատրյանը տեղափոխվել էր Երևան և գտնվում էր Երևանի Նալբանդյան փողոցի վրա գտնվող ԱԱԾ կենտրոնական շենքում»:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net-ը փորձեց տեղեկատվություն ճշտել ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից և ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, մեր զանգերին երկու գերատեսչություններում չեն պատասխանում: Հավելյալ կտեղեկացնենք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել