Պատահար Սևան-Գավառ ավտոճանապարհին

Դեկտեմբերի 22-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Լճաշեն-Չկալովկա հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ,  ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ:

Պարզվել է, որ Սևան – Գավառ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 08 TT 323 պետհամարանիշով (վարորդ` Ա. Գ., ծնվ. 1974թ.) մարդատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը (մոտ 5մ), ինչից Ա.Գ.-ը և ուղևոր Ռ. Ս.-ը (ծնվ.1975թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել