Վալերի Մեջլումյանը պարգևատրվել է Սերժ Սարգսյանի կողմից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 19-ի իր հրամանագրով պարգևատրել է «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահին: Հրամանագրում նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Տնտեսության զարգացման գործում մատուցած ակնառու ծառայությունների և ներդրած անձնական ծանրակշիռ ավանդի համար «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Ջանիբեկի Մեջլումյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

Լուսանկարը` Vallexgroup.am կայքից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել