Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 12000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊԲ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել