ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Վարկային համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը: Համաձայնագրով ՎԶԵԲ-ը Հայաստանին կհատկացնի 3.5 մլն եվրո գումարի չափով վարկ:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանը և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը ստորագրել են նաև դրամաշնորհային համաձայնագիր, որով ՀՀ-ին կհատկացվի 3.5 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով: Ծրագրի շրջանակում ևս 1.07 մլն եվրոյի չափով գումար նախատեսվում է ստանալ որպես տեխնիկական աջակցություն:
Ծրագրի նպատակն է նպաստել Կոտայքի մարզում և Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների կառավարման բարելավմանը: Ծրագրի շրջանակում կապիտալ ծախսերը կներառեն նոր աղբավայրի կառուցում, թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներներ/արկղների, աղբավայ¬րի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռքբերում, իսկ տեխնիկական համագործակցության շրջանակում կիրականացվեն բնապահպանական և սոցիալական լրացուցիչ ուսումնասիրություններ, գնումների աջակցություն և այլն:

Լուսանկարը՝ mfe.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել