Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.30-ին, Երևանի Հասրաթյան փողոցի 4-րդ շենքի դիմաց «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է բախվել կանաչապատ գոտու սյանը, ինչի հետևանքով 21-ամյա մի երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.15-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում «Սիտրոյեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«Սիտրոյեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 17.45-ին, «Տոյոտա Կառոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Զաֆիռա» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 18-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Տոյոտա Կոռոլա» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 16.30-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 70 շենքի դիմաց «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ճակատի աջ կեսի և քթի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը հիշյալ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 17-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել