Կայացան ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ

Դեկտեմբերի 17-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունում կայացան ռուս-հայկական քաղաքական խորհրդատվություններ անվտանգության, սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման խնդիրների շուրջ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայկական կողմից խորհրդատվությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ ԱԳՆ Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովը:

Հանագամանալից քննարկվեց սովորական սպառազինությունների վերահսկման ոլորտում տիրող իրավիճակը, Զենքի առևտրի պայմանագրին, Չտարածման պայմանագրի 2015թ. կայանալիք վերանայման համաժողովին, միջուկային զինաթափմանը և միջուկային զենքից ազատ գոտիների ստեղծմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ եղավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող միջազգային բանակցային գործընթացին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին միջազգային տարբեր հարթակներում ընդլայնվող համագործակցությունը, նախանշեցին փոխգործակցության նոր օրակարգային հարցեր:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել