Բռնության գործադրում և լիազորությունների չարաշահում. կալանավորը մահացել է

ՀՀ Քննչական ծառայությունը հաղորդում է, որ քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման` 2014 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ամուսնուն, ծեծելով ու այլ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ միայն մեկ օր ապօրինի պահելուց հետո ձերբակալել են:
Բացի դրանից, իր ամուսնուն կալանավորելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել, ինչի արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել