Բարեվարքության ամրապնդում և հակակոռուպցիոն պայքար. քննարկումներ և փորձի փոխանակում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը դեկտեմբերի 18-ին մասնակցել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաշտպանության և անվտանգության հաստատություններում բարեվարքության ամրապնդման ծրագրի` Բարձրաստիճան առաջնորդների օրվա միջոցառումներին: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այս նախաձեռնության մասնակից առաջատար երկրների ներկայացուցիչները բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել արձանագրված առաջընթացի, ՆԱՏՕ-ի և այլ շահագրգիռ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության բարելավման հեռանկարների շուրջ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումների շրջանակներում պաշտպանական համակարգում Բարեվարքության ամրապմդման և ՊՆ հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը, թափանցիկության և վերահսկողության բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությունն ու ծրագրի շրջանակներում միջազգային համագործակցությունը: Դավիթ Տոնոյանը վերահաստատել է 2015թ. ՆԱՏՕ-ի հետ խորհրդատվության և փորձի փոխանակման գործընթացը շարունակելու և Գործողությունների ծրագիրը արդիականացնելու պատրաստակամությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել