Քննարկվեցին տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները

ՏԿԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին` Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ:

Օլեքսանդր Պավլյուկը նախ շնորհավորեց ՏԿԱԻ նախարարին` նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթեց ՏԿԱԻ նախարարության ղեկավարման աշխատանքներում: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ Հայաստան-Եվրախորհուրդ համագործակցության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցրել տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման ոլորտներում գործակցության հարցերը և վստահություն հայտնեց, որ ձևավորված արդյունավետ ու կառուցողական համագործակցությունը կընդլայնվի գործակցության նոր ծրագրերով:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը մանրամասներ ներկայացրեց «Եվրոպայի խորհուրդ-Հայաստան. 2012-2014 թթ. գործողությունների ծրագրով» իրականացվող աջակցության ծրագրերի վերաբերյալ, որոնք ուղղված են տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին, ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանը, ՏԻՄ-երի կառավարման կարողությունների հզորացմանը:

Oլեքսանդր Պավլյուկն ընդգծեց, որ Եվրախորհուրդը գիտակցում է ոլորտում բարեփոխումների իրականացման գերակայությունը և կառույցի անունից աջակցության պատրաստակամություն հայտնեց:

ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ողջունեց հյուրին և ընդգծեց, որ իր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում հասցրել է ծանոթանալ է ԵԽ-ի հետ համագործակցության ծրագրերին և առաջնահերթ համարելով համագործակցության առկա ուղղությունները` վստահեցրեց, որ ձևավորված գործակցությունը շարունակական կլինի:

Զրուցակցի խնդրանքով անդրադառնալով վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքին, մասնավորապես` համայնքների խոշորացման ծրագրին, Ա. Երիցյանը տեղեկություններ ներկայացրեց ընթացող աշխատանքների մասին և նշեց, որ դրական է տրամադրված բարեփոխման անցկացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել համագործակցության ծրագրերը ՏԿԱԻ նախարարության և ԵԽ-ի գրասենյակի միջև:

Լուսանկարը՝ mta.gov.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել