«Շաքարի, ալյուրի գծով ակնհայտ գների բարձրացումներ են եղել». Վարչապետ

Այսօրվա կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց արժույթային շուկայում տեղի ունցող տատանումներից և գնաճից: Նա նշեց, որ հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը հաղորդեց, որ արժութային շուկան գնում է կայունացման:

Անդարդառնալով գնաճին` վարչապետն արձանագրեց, որ երեկ շուկայում տեղի են ունեցել չարաշահումներ. «Կառավարությունն ամեն անհիմն թանկացում չի հանդուրժելու,- շեշտեց պարոն Աբրահամյանը` հավելելով,- երեկ շաքարի, այլուրի և սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացումներ կային: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին (ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյան – հեղինակ), որ Ձեր հանձնաժողովում մանրամասն ուսումնասիրվի այս ապրանքների առևտուրը, և ինձ ներկայացվի տեղեկատվություն ամենօրյա կտրվածքով, հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին, կառավարությունը անհիմն թանկացումները չի հանդուրժելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել