Վանաձորում տանից դուրս ես գալիս, իսկ աղբը դիմացդ է լցված

Վանաձոր քաղաքի Վարդանանց 82 շենքի 1-ին շքամուտքի դիմաց, բնակիչների խոսքերով, «կլոր տարի» աղբը թափված է մուտքի առջև: Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ հարակից փողոցի սեփական տների համար ոչ մի աղբաման նախատեսված չէ, և ողջ թաղամասը օգտվում է 82-րդ շենքի միակ աղբամանից: Բացի այդ, Վարդանանց փողոցի վրա գործում է խորովածանոց, տարածքում կա մթերային խանութ, ավտոտեխսպասարկման և լվացման կետեր: Արդյունքում ստացվում է, որ ինչպես փողոցի շենքերի բնակիչներն, այնպես էլ հարակից տարածքներում ապրողներն ու աշխատողներն օգտվում են ւնդամնեը մի աղբամանից: Իրավիճակն ավելի է սրվում ամռան օրերին, երբ այս տեսարանին ավելանում է գարշահոտություն և ճանճեր:Բնակիչները քաղաքային իշխանություններից պահանջում են ավելացնել աղբամաններն և ժամանակի իրականացնել աղբահանությունը:

Տեղեկացնենք նաև, որ համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի` Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով (10 – 20 000 ՀՀ դրամ), խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով (20 – 30 000 ՀՀ դրամ):

Չսահմանված կամ չնախատեսված տեղերում աղբամաններից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով (20 – 30 000 ՀՀ դրամ), խախտումը կրկնելու դեպքում տուգանքը հասնում է 30 – 50 հազար ՀՀ դրամի ֆիզիկական անձանց պարագայում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել