ՃՏՊ Սեբաստիա-Լենինգրադյան խաչմերուկում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 01.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2121» մակնիշի 34DF865 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Կ. Ղ., ծնվ. 1992թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել սյանը: Կ.Ղ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել