Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 16-ին, ժամը 11.50-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 113 տան դիմաց բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.25-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 61/1 հասցեի դիմաց իրար են բախվել «Շկոդա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին, Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 2/2 հասցեի դիմաց «Սեատ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 34-ամյա մի կնոջ և նրա 2 անչափահաս երեխաներին, որից հետո բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով կինը և երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել», «Կրայսլեր» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սեբաստիայի և Ա. Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիվա-212300» և «Սեատ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Աուդի 100» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21101»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի մերկասառույցին ավազ շաղ տվող «ԿրԱԶ-256» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել