Աշխատանքի հնարավորություն Իրավաբան.net-ում

Աշխատանք`     Իրավաբան.net կայքի լուսանկարիչ, օպերատոր և մոնտաժի մասնագետ

Աշխատանքի վայր` Իրավաբան.net լրատվական կայք, ք.Երևան

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են.

  • Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները,
  • Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը,
  • Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման, մասնակցային և հանրային վերահսկողության իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է մրցույթ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Իրավաբան.net լրատվական կայքի լուսանկարիչ, օպերատոր և մոնտաժի մասնագետ տեղի համար (մեկ դրույք):

Պարտականություններ`

  • իրականացնում է լուսա և տեսանկարահանումներ՝ Երևանում և ՀՀ մարզերում.
  • իրականացնում է դատական գործերի լուսա և տեսանկարահանումներ, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր.
  • նախապատրաստում է հանձնարարված թեմաներով ծրագրային և ինֆորմացիոն բնույթի լուսանկարներ և տեսահոլովակներ.
  • իրականացնում է նկարահանած տեսանյութերի մոնտաժ.
  • կատարում է ծրագրի ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ: 

Պահանջվող որակավորում`

  • համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն.
  • օպերատորի և/կամ մոնտաժի մասնագետի աշխատանքի երկու տարվա փորձ.
  • լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն.
  • հետաքրքրվածություն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում.
  • հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն.
  • աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն.
  • թիմային աշխատանքի կարողություններ:

Աշխատավարձի մասին

Լուսանկարիչ, օպերատոր և մոնտաժի մասնագետի աշխատավարձը` պայմանագրային: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:

Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV),  և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Լուսանկարիչ, օպերատոր և մոնտաժի մասնագետ»: Հեռախոս՝ 010 54 01 99:

Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ փուլ անցած դիմողները կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:

Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից:

Իրավաբան.net

  Դիտվել է`