Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ֆինանսական բուրգ»-ի ետևում կանգնա՞ծ է եղել Վանո Սիրադեղյանն ու ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ

Բուրգի գործով այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Ա․ Ա․-ը:

Հիշեցնենք, որ Ա․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Դատարանում ամբաստանյալը խնդրեց նստած ցուցմունք տալ` պատճառաբանելով, որ առողջական վիճակը թույլ չի տալիս երկար կանգնած մնալ:

Նա ցուցմունքը սկսեց մեղադրանքով` ուղղված գործով տուժող Արտակ Գալստյանի հասցեին: Հիշեցնենք` դատաքննության ընթացքում ցուցմունք տալով տուժողը նշել էր, որ Ա․ Ա․-նն իրենից վերցրել է 720 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար:

Իր ցուցմունքում Ա․ Ա․-ը միայն մեկ անուն տվեց, նա պնդեց, որ «Բուրգի գործ-»ի ետևում կանգնած է 1992-1996 թթ. ՀՀ Ներքին Գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրաց, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը և «ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ»: Ամբաստանյալը նշեց. «Այս ամենը, ինչ կատարվում է ինձ հետ, ամեն ինչի մեղավորը Արտակ Գալստյանն է, Վանո Սիրադեղյանը և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս բուրգ կոչվածը ամբողջովին Արտակ Գալստայնի սարքածն է, նրան անգամ ասում էին բուրգի ճարտարապետ: Բուրգի գործով նրանք ցանկանում էին սննկացնել շատ պաշտոնյաների, այդ թվում` ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ գեներալ-մայոր Ներսես Նազարյանին և գնդապետ Կարեն Բաբակեխյանի: Ես չցանկացած այս ամենի մեջ մտնել ու հիմա իմ ընտանիքը տուժում է»:

Այնուհետև նա ներկայացրեց իր և Արտակ Գալստյանի համագործակցության պատմությունը, ինչպես նաև իր սննկացման դրվագները:

Մանրամասները` քիչ ավելի ուշ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել