«Դանակահարության պահին կրոսվորդ էի լուծում». Զավեշտալի դատական գործերից

Ճիշտ է` դանակով հարվածելու պահին ես էլ եմ եղել «Վոլգայի» մեջ, բայց քանի որ տարված էի կրոսվորդ լուծելով, չեմ նկատել, թե ինչպես վարորդի կողքին նստած Աբոն աջ ծոցագրպանից հանեց կարմիր լայն կոթով ֆիննական դանակը (որի ծայրին գրված էին «Ն.Դ.» տառերը) և հարվածեց իմ կողքին նստածի աջ կողքին, լյարդի ուղղությամբ, չեմ տեսել նաև, թե ինչպես նա դանակը մաքրեց իր սպիտակ թաշկինակով, որի ծայրն ասեղնագործված էր և դրեց շալվարի աջ գրպանը:

Ցուցմունքից

Ռեստորանից հետո բոլորս վերադարձանք Լենինի անվան Մաշտոցի պողոտայի վրա գտնվող մառոժնու պավիլյոն, որը կհաստատի որ վզի շղթան Նոնայի վզին էր:

Դիմումից

Ռեստորանում նա ուզեցավ ինձ հարիֆացնել, չնայած ես ասի, որ կին ունեմ: Բայց նա ականջիս թթվեց ու կարողացավ ինձ գիշերը վարակել սիֆիլիստով:

Ցուցմունքից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել