Ինչպե՞ս կպատժվեն զորամաս ապօրինի մուտք գործած անձիք

Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործած անձիք կպատժվեն ՀՀ Քրեական օրենսգրքի Հոդված 327.6-ով: Ըստ այդմ`

1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`
պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել