Որքա՞ն եկամուտ է հայտարարագրել ՀՀ մշակույթի նախարարը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշված պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականի ապրիլի 22-ից: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնատար անձը պաշտոնը ստանձնելու պահին որպես անշարժ գույք հայտարարագրել է հողամաս, իսկ որպես ֆինանսական միջոց` 7.124 եվրո:

Նախարարը որպես եկամուտ հայտարարագրել 3,902,613 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Որպես փոխկապակցված անձինք, ներկայացված են Հասմիկ Պողոսյանի ամուսինը՝ էդուարդ Վաղարշակի Հակոբյանը և զավակը` Ստեփան Էդուարդի Հակոբյանը:

Ցուցահանդեսների և միջազգային համագործակցության բաժնի պետ էդուարդ Վաղարշակի Հակոբյանը 2013 թվականին որպես եկամուտ հայտարարագրել է 1,911,000 ՀՀ դրամ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: Ստեփան Էդուարդի Հակոբյանը ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի եկամուտ չի հայտարարագրել:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ