Սերժ Սարգսյանի հրամանագրով դատավորներ են նշանակվել ՀՀ վերաքննիչ դատարանում

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Ալվարդ Հունանյանին, Ռուզաննա Բարսեղյանին, Վազգեն Ռշտունուն Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորներ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես` նշված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները` որոշում եմ.

1. Ալվարդ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Ռուզաննա ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

3. Վազգեն ՌՇՏՈՒՆՈՒՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել