Ինչքա՞ն կտուգանվի վարորդը արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում

Ինչքա՞ն տուգանք է նախատեսված սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում: ՀՀ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը սահմանում է` երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով:
Այսինքն` եթե սահմանված արագությունը եղել է 60 կմ/ժ, իսկ վարորդը երթևեկել է 95 կմ/ժ արագությամ, ապա նախ պետք է 95 կմ/ժ-ից հանել հնարավոր սխալմունքի 10 կմ/ժ-ը, բացի այդ հարկավոր է հանել 60 կմ/ժ-ը և ստացված գումարը բազմապատկել 1500-ով: Ունենում ենք հետևյալ պատկերը` 95 – 10 (արագաչափ սարքի հնարավոր սխալմունքը) = 85 – 60 (թույլատրելի առավելագույն արագությունը) = 25 * 1500 = 37500 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել