Երթևեկության կազմակերպման փոփոխություններ դեկտեմբերի 15-ից

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 15-ից Երևան քաղաքի Տիգրանյան-Ադոնց և Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկներում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ.

1. Տիգրանյան-Ադոնց փողոցների խաչմերուկում երթևեկությունն այսուհետ կկարգավորվի նոր տեղադրված լուսացույցային օբյեկտի միջոցով,

2. Կիևյան նրբանցքից կարգելվի երթևեկությունն ուղիղ՝ դեպի Օրբելի փողոց, նրբանցքից կարող են երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել