Միջադեպ թիվ 37 երթուղայինում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության 6-րդ բաժանմունքի ծառայողները Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում թիվ 37 երթուղու միկրոավտոբուսից իջնելուց հետո, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արարատ Բ.-ին, որը   խոստովանել է, որ հիշյալ միկրոավտոբուսի սրահում, Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկն ընկած ճանապարհահատվածում մի երիտասարդի տաբատի գրպանից գողացել է 37.000 դրամ, որը թաքցրել է միկրոավտոբուսի հետևի նստատեղերի արանքում:

Միկրոավտոբուսի զննությամբ գումարը հայտնաբերվել է:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել