Ինչքա՞ն տուգանք է նախատեսված չսահմանված տեղում աղբ թափելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը մի շարք տուգանքներ է սահմանել չնախատեսված վայրում աղբ թափողների համար: Համաձայն օրենսգրքի`

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով (20 000 – 30 000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով (40 000 – 100 000 ՀՀ դրամ):

Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով (30 000 – 50 000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով (100 000 – 200 000 ՀՀ դրամ):

Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ Կենտրոն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել