Հաշմանդամ քաղաքացիները կոտրում են կոռուպցիոն շղթան

Անժամկետ հաշմանդամության կարգ ունեցող 54-ամյա Հրաչյա Ավետիսյանի պայքարը կոռուպցիայի դեմ սկսվեց 2011 թվականի սեպտեմբեր ամսից, երբ կնոջ` Արմենուհի Առաքելյանի հաշմանդամության կարգը երկրորդ խմբից իջեցրեցին երրորդի: Հրաչյա Ավետիսյանն տարբեր անձանցից մշտապես խորհուրդ է ստացել կաշառք տալ և ազատվել ավելորդ քաշքշուքից, բայց որոշեց պայքարել: Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի փաստաբանների աջակցությամբ Հրաչյա Ավետիսյանն առաջին ատյանի դատարանում հաղթեց գործը: Արմենուհի Առաքելյանի հաշմանդամության երկրորդ կարգը վերականգնվեց: բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը բողոքարկեց վճիռը, գործը հասավ մինչև Վճռաբեկ դատարան, սակայն դատական ակտը մնաց անփոփոխ: Զուգահեռ վերափորձաքննության կանչեցին հենց Հրաչյա Ավետիսյանին:

Այնուհետև Հրաչյա Ավետիսյանը դատարանում արդեն լիազոր անձ չէր ներկայանում, այլ որպես հայցվոր: 2014 թվականի հունիս ամսին առաջին ատյանի դատարանը բավարարեց նրա հայցադիմումը: Օգոստոսին դատարանի որոշումը ուժի մեջ մտավ, Հրաչյա Ավետիսյանի հաշմանդամության կարգը վերականգնվեց: Այս հաշմանդամ քաղաքացիներն իրենց պայքարով կոտրում են կոռուպցիոն շղթան:

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը խախտված իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում և գործելակերպ ցուցաբերելու համար տարվա քաղաքացի մրցանակին արժանացավ Հրաչյա Ավետիսյանը:

Նրա և կնոջ պայքարի մասին ծանոթացեք ռեպորտաժում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել