Պետական նպաստների սահմանված չափերը

ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ին ընդունված թիվ 1861-Ն որոշման համաձայն`  2012 թվականի համար սահմանվել են նպաստների հետևյալ չափերը.Ընտանեկան նպաստի բազային չափը` 16.000 ՀՀ դրամ (ընտանիքի անապահովության գնահատման սահմանային միավորը` 30.00),

ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներում միանվագ նպաստի չափը`

երեխայի ծննդյան դեպքում` 50.000 ՀՀ դրամ,

երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25.000 ՀՀ դրամ,

ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50.000 ՀՀ դրամ,

հրատապ օգնության չափը` 16.000 ՀՀ դրամ:

Առաջին և երկրորդ ծնված երեխայի միանվագ նպաստի չափը` 50.000- ական դրամ, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 430.000 ՀՀ դրամ,

մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ամսական չափը` 18.000 հհ դրամ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել