Ոստիկանության օպերատիվ ամփոփագրից. Ճանապարհային ոստիկանները բռնեցին փախչող կողոպտչին

Մահացու վրաերթ Գյումրի-Արևիկ ճանապարհին
Հուլիսի 31-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արևիկ ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Անժելա Կաթունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

Ճանապարհային ոստիկանները բռնեցին փախչող կողոպտչին
Հուլիսի 31-ին, ժամը 16.20-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 շենքի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին: Պարզվել է, որ նա թիվ 81 երթուղային միկրոավտոբուսից իջնող 54-ամյա կնոջ պայուսակից հափշտակելով դրամանապանակը, որի մեջ եղել է 152.000 դրամ և 2.000 ՌԴ ռուբլի, դիմել է փախուստի:
Կինը, նկատելով ՃՈ ծառայողներին, մատնացույց է արել փախչող Սուրեն Ա.-ին:Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակը` գումարով: Կատարվում է նախաքննություն:

Կասկածները զուր չէին
Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոմիտասի պողոտայի շուկայի մոտից բերման են ենթարկել 1983 թ. ծնված, նախկինում դատված Գվիդոն Մ.-ին, որը ցանկանում էր ցածր գնով և շտապ բջջային հեռախոս վաճառել: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 15.30-ին, հեռախոսը գողացել է Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող մթերային խանութի ցուցափեղկից: Կատարվում է հետաքննություն:

Գողությունը բացահայտվել է
Հուլիսի 31-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցից բերման են ենթարկել 1977 թ. ծնված, նախկինում դատված Համլետ Թ.-ին: Պարզվել է, որ նա հուլիսի 29-ին, ժամը 21.00-ին, բաց դռնից մտնելով տներից մեկը՝ գողացել է ճամպրուկ, որի մեջ եղել է մոտ երկու միլոն դրամ արժողության հագուստ: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Հողամասում կանեփ է աճեցրել
Հուլիսի 31-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության ծառայողները Նոր Արեշի 31-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են 11 կգ 400 գ կանեփանման կանաչ զանգված: Նույն օրը հիշյալ տնից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Գագիկ Մ.-ն, որը խոստովանել է, որ իր տնամերձ հողամասում ցանել, աճեցրել և օգտագործել է մշակումն արգելված կանեփանման բույսեր: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Վրաերթ Ձորափի փողոցում
Հուլիսի 31-ին, ժամը 18.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ձորափի փողոցի թիվ 40 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Տուժողին տեղափոխել է հիվանդանոց
Հուլիսի 31-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՌԱՖ-2203» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արտաշատ ճանապարհին վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Երթևեկելի մասից դուրս է եկել
Հուլիսի 31-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընթացել դեպի դաշտամիջյան հատված: Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Շրջվել է
Հուլիսի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Մայիսյան-Հացիկ ճանապարհի 4-րդ կմ-ին «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Խարդախության և խուլիգանության մեղադրանքներով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 13.50-ին, Արշակունյաց պողոտայի 135 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Վահան Հ.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 20-ից ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 14.35-ին, Արտաշիսյան փողոցի 88/Ա շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Արթուր Ս.-ին, որը 2011 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ ՆԳՆ Ստավրապոլի երկրամասի վարչության կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել