ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին:

Հրամանագրում, մասնավորապես, նշված է.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Արմեն Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանն ազատվել է Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից: 

Արմեն Երիցյանի կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
25 դեկտեմբերի 1960 թ., ք. Երևան

Կրթություն
1978 թ. – Երևանի թիվ 12 միջնակարգ դպրոց
1984-1986 թթ. – ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոց
1987-1990 թթ. – ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոց:

Աշխատանքային գործունեություն
1982 թ. – ՀՀ ոստիկանության Խորհրդային շրջգործկոմի ՆԳ բաժնի պետ, ապա` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
2001 թ. – ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
2003 թ. – ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
2008 թ. – ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
2010 թ.-ից` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2012 թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2013 թ. մայիսի 8-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի 2014 թ. ապրիլի 18-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում:

Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
1978-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով: Իրավաբանական գիտությունների դոկտոր է:
10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Դասավանդում է Երևանի պետական համալսարանում:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Ամուսնացած է, ունի երկու երեխա, երեք թոռնիկ:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել