Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Նոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ին, 59-ամյա մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին,  «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկ և Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 27-ին հիվանդանոց բուժօգնության է դիմել 43-ամյա մի կին և հայտնել, որ նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում, թիվ 25 երթուղայինի մեջ վարորդի կողմից ավտոմեքենան արգելակելու պատճառով վայր է ընկել: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 27-ին, ժամը 05.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գործող առևտրի կոնտրոնի դիմաց իրար են բախվել «Զիլ» և «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել»-ն այրվել է. վարորդը  տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի  Սեբաստիա փողոցում  իրար են բախվել   «ԳԱԶել»   և  «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 27-ին, ժամը 19.45-ի սահմաններում,  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Արարատյան և Կոմունարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ և տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն: 

***  

Նոյեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 6-րդ կ/մ-ին «Մերսեդես-Ե» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 27-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կ/մ-ին  «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան  բախվել  է «Միցուբիշի Պաջերո»   և   «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև վրաերթի ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ճանապարհին «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենա է բախվել  ծառի: Ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

***  

Նոյեմբերի 28-ին, ժամը 01.50-ի սահմաններում,  Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կ/մ-ին «Մերսեդես-Բենց-ՄԼ-430» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներեվ տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել