Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

56 մլն դրամի գողության գործով Վերաքննիչ դատարանի վճիռը հրապարակվեց

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը նախագահող դատավոր Կարինե Ղազարյանի ղեկավարությամբ այսօր որոշեց անփոփոխ թողել 56 միլիոն 400 000 դրամի գողության մեջ մեղավոր ճանաչված Էդգար Կարաքեշիշյանի և Աշոտ Առուշանյանի գործով վերաքննիչ բողոքը, այն ներկայացրել էր Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, ով խնդրել էր արդարացնել իր պաշտպանյալին:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը նիստերի դահլիճում մասնակիցները ընդունեցին սուլոցներով և «ամոթ-ամոթ» բացականչություններով:

Հիշեցնենք` գողությունը կատարվել էր «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ժամկետով: Ինչպես նաև դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի բռնագանձել 55 միլիոն 500 հազար դրամ` որպես հանցագործության պատճառված նյութական վնաս:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել