Ճանապարհատրանսպորտային պատահար Քաջարան – Կապան ավտոճանապարհին

Նոյեմբերի 28-ին, ժամը 03.29-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի 326 կմ-ին (Երևան-Մեղրի) ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան – Կապան 1-ին կմ-ին Մերսեդես մակնիշին 32ԼՏ044 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Է. Մ., 1978թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել